ԱԻՆ-ը նոր հայտարարություն է տարածել անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը գրում է.

«ժամը 16:00-ի դրությամբ Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում»,-գրում է նա:

Իnչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հայտնում են ԱԻՆ-ից:

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ:

Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:

Ժամը 21:20-ի սահմաններում որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 12 փրկարար, 50 կամավոր, ոստիկանության աշխատակիցներ և 2 կինոլոգ՝ շներով, Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն գյուղերում ու հարակից դաշտերում, 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:

Արմավիրի մարզում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել