Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն:
ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/06/32163_b.jpg)