Արմեն Սարգսյանը և նրա կինը այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն:

ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել