Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրում է.
«Հիմնադրամ փակելով խնդիր չես լուծի
Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել «Երևան» հիմնադրամին մեզ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:
Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի ԼՈՒԾԱՐՄԱՆ հարցը: Բայց դե հինադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:
Հ.Գ. դատարանի նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»: