Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:
Պաշտպաններն այսօր նրանց հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ են ներկայացնելու:
Փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն է ներկայացրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար։
Իրավաբան․net-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ դատախազն առարկություն չհայտնեց՝ նշելով, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Դատարանը դուրս եկավ խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու։
Հիշեցնենք, որ այսօր՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը ստորագրել են երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին:
Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ նրան մեղավոր է ճանաչել և նա դատապարտվել է ազատազրկման՝ 5 տարի 5 ամիս ժամկետով: