Պատգամավորները երաշխավորություն են ստորագրել՝ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու մասին

Ազգայի ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը գրում է.

«Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի 5 ամիս ժամկետով:

Լուսանկարը՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել