Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարել է իր` Հանրապետական կուսակցությունից, ինչպեսև Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին:
Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:
Հավելենք, որ ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին հայտարարություններ արդեն տարածել են՝ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը