Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալ՝ տեսակցելու հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային պատճառով տեղի ունեցած փոխադարձ կռվի արդյունքում վնասվածքներ ստացած և ստացիոնար բուժում ստացող երեք քաղաքացիներին՝ Մհեր Մուսայելյանին (ԱՀ ԱԱԾ աշխատակից), Ալբերտ Ավետիսյանին և Դավիթ Հարությունյանին»։