ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր` հունիսի 4-ին,  լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պետական եկամուտների կոմիտեի  փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել  այն բանակցություններին, որի  ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ-ների միջոցով  20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:

«Թող գա ու բացատրություն տա, թե նախկինում ինչ պայմանավորվածություն է եղել: Հարցաքննությունից հետ կարող է ՊԵԿ փոխնախագահի կարգավիճակը փոխվել», – ասաց Վանեցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել