Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր` հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել այն բանակցություններին, որի ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ-ների միջոցով 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:
«Թող գա ու բացատրություն տա, թե նախկինում ինչ պայմանավորվածություն է եղել: Հարցաքննությունից հետ կարող է ՊԵԿ փոխնախագահի կարգավիճակը փոխվել», – ասաց Վանեցյանը: