Մասիսի քաղաքապետի հետ միասին ձերբակալված ևս մեկ անձի ազատ արձակեցին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Քիչ առաջ դատարանը ազատ արձակեց Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված 5 հոգուց չորրորդին։ Այսպիսով կալանքի տակ մնում է մի հոգի 6֊ից»,-նշում է նա:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել