Քրեական հետախույզները բացահայտել են Շենգավիթում կատարված հանցագործությունը

Մայիսի 22-ին՝ ժամը 09:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 408 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։

Այս մասին տեղեկանում ենք ոտիկանությունից։

Ախտորոշվել է ձախ անոթափոսի ծակած վերք։ Ահազանգին արագ արձագանքած Շենգավիթի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերել են բնակարանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նաև մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 42-ամյա Մուրադ Մուրադյանին։

Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են տարածքային նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու նպատակով։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։

Լուսանկարները՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել