Մայիսի 22-ին՝ ժամը 09:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 408 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։
Այս մասին տեղեկանում ենք ոտիկանությունից։
Ախտորոշվել է ձախ անոթափոսի ծակած վերք։ Ահազանգին արագ արձագանքած Շենգավիթի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերել են բնակարանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նաև մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 42-ամյա Մուրադ Մուրադյանին։
Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են տարածքային նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու նպատակով։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։
Լուսանկարները՝ ոստիկանության