Որոշակի վարկային պատմությունների համաներման հնարավորությունը պետք է քննարկենք․ Նիկոլ Փաշինյանը՝ գյուղվարկերի մասին

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրակարգային հարցերին անցնելուց առաջ անդրադարձավ կարկտահարության դեպքերի և վնասների ծավալի մասին։ Նա խնդրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ներկայացնել ներկա իրավիճակը։

«Այս տարի կարկտահարության առաջին դեպքերը գրանցել ենք մայիսի 8-ին՝ կածված նրանից, որ եղանակը երկու աբաթով առաջ է ընկել։ Տուժել են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի համայնքները։ Ընդհանուր վնասված տարածքը Արագածոտնի մարզում կազմել է շուրջ 350 հա։ Կածված համայնքից, Արագածավանում մինչև 80 տոկոս է վնասը կազմել»,-նշեց նախարարը։

Նա նաև ներկայացրեց մյուս համայքներում ունեցած վնասների մասին։ Վարչապետը խնդրեց նշել, թե երբ կլինի վնասների դրամական գնահատականը,։ Նախարարը հայտնեց, որ առաջիկա մի շաբաթում դրանք պատրաստ կլինեն։

«Փաստորեն մենք կարող ենք ասել, որ այսօր մենք ըստ էությա հակակարկտային թֆեկտիվ սիստեմ Հայաստանում չունենք։ Սա լուրջ պրոբլեմ է և տարօրինակ է անկեղծ ասած, որովհետև շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է ունենար, ինը տեղի չի ունեցել»,-նշեց վարչապետը։

Նա նաև ասաց այն մասին, որ անհասկանալի է, թե ինչու գյուղական համայնքները չեն օգտվում հակակարկտային ցանցերից։

«Ենթադրում եմ, և կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են։ Լրջագույն խնդիր ունենք գյուղվարկերի հետ, որովհետև գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք ավելի են ծանրացել տույժ տուգանքներով։ Երեկ մենք քննարկում ենք ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ։ Նաև խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ մենք այդ մեխանիզմենրը մշակենք, որ գյուղացիներին այդ տույժ-տուգանքներից ազատենք և նաև որոշակի վարկային պատմությունների համաներման հնարավորությունը քննարկենք, որպեսզի մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենա և կարողանան իրենց այգիները և բոստանները ևնդհանրապես իրենց տնտեսությունները պաշտպանելու միջոցներ ձեռնարկեն»,-նշեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել