Նոր կառավարությունում թեև վերջին օրերին նախարարի պաշտոնում ղեկավար պաշտոններում նշանակվում են բացառապես ոչ ՀՀԿ-ականներ, սակայն գործադիր մարմնում ՀՀԿ-ական պաշտոնյաների թիվը փոքր չէ:
Այս պահին գործադիրում պաշտոնավորում է 1 հոգի ԿԱ մարմնի ղեկավար, 13 փոխնախարար, 6 մարզպետ, 18 փոխմարզպետ, 11 նախարարության աշխատակազմի ղեկավար:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչներին, ովքեր ՀՀ գործադիր մարմնում բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում:
Մարտին Սարգսյանը 2014 թ. հունիսի 3-ից նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
1998-1999թթ. և 2007-2012թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
ՀՀԿ-ական են առողջապահության երկու փոխնախարարնները՝ Տիգրան Սահակյանը և Սերգեյ Խաչատրյանը: Նրանց մասին սակայն կենսագրական տվյալներ չկան ո՛չ ՀՀԿ , ո՛չ առողջապահության նախարարաության պաշտոնական կայքում:
Խաչիկ Հակոբյանը բնապահպանության նախարարի տեղակալն է և այս պաշտոնում նշանակվել է 2012 թվականին: 2014 թվականի մայիսի 24-ից ՀՀԿ խորհրդի անդամ է:
Հանրապետական կուսակցության անդամ է նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ով այս պաշտոնում նշանակվել է 2011 թվականին: Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ է 2017 թվականի հունվարի 19-ից:
ՀՀԿ-ականներ են նաև քաղաքաշինության պետական կոմիտենի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանը (նա այս կառույցում է 2014 թվականից) և տեղակալ Արմեն Ղուլարյանը, ով պաշտոնը ստանձնել է 2014 թվականի մայիսի 17-ից:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը նույնպես ՀՀԿ անդամ է: Այս պաշտոնը ստանձնել է 2009 թվականի մայիսից: 2010 թ-ից ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալն է:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, ՀՀԿ-ական Հովհաննես Ազիզյանը այս պաշտոնում նշանակվել է 2016 թվականի նոյեմբերի 7- ին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը նույնպես ՀՀԿ-ի անդամ է: Պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին: 2001-2006 թվականներին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ է եղել:
Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նույնպես Հանրապետական կուսակցության անդամ է: Պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հոկտեմբերին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2 տեղակալներն էլ՝ Հայկ Արզումանի Հարությունյանը և Հայկ Հմայակի Հարությունյանը ՀՀԿ անդամ են: Հայկ Ա. Հարությունյանը պաշտոնը ստանձնել է 2014 թվականի օգոստոսի 5-ին, իսկ Հայկ Հ. Հարությունյանը՝ 2017 թվականի փետրվարի 6-ին:
ՀՀԿ-ական մարզպետներն են՝
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը , Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հովիկը Աբովյանը:
ՀՀԿ-ական մյուս անդամները՝ գործադիրում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Մինաս Մինասյանը, կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը, սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վահագն Հարությունյանը և պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը:
Արագածոտնի մարզպետի տեղակալներ Մուշեղ Աբգարյանը, Նունե Մովսիսյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը և Աշոտ Վարդանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը և Մովսես Քարտաշյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ և Կարեն Հակոբյանները, Լոռու մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, Կոտայքի մարզպետի տեղակալներ Կարեն Մարգարյանը և Համլետ Հայրապետյանը, Շիրակի մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանը և Սեյրան Պետրոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Տավուշի մարզպետի տեղականեր Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը նույնպես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են:
Եվգենյա Համբարձումյան