Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 11-ին, դատավոր Արշակ Վարդևանյանի նախագահությամբ կայացավ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստը։

11 ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներն են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել