Այսօր կառավարության աշխատակազմից հայտարարություն է ուղարկվել լրատվամիջոցներին, որով տեղեկացվում է, թե կառավարության նիստը տեղի է ունենալու մայիսի 11-ին.՝
«Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների,
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 11-ին, ժամը 11:00-ին»:
Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ կառավարության վաղվա նիստը կարող է մասնակիորեն դռնբաց անցկացվել: Սակայն դրա համար անհրաժեշտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը:
Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ կետում նշվում է. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:
Սակայն մինչ այս պահը կառավարության առաջիկա վաղվա նիստի մի մասը դռնբաց անցկացնելու որոշում չկա: