Կառավարության նիստը դռնբաց անցկացնելու որոշում դեռևս չկա

Այսօր կառավարության աշխատակազմից հայտարարություն է ուղարկվել լրատվամիջոցներին, որով տեղեկացվում է, թե կառավարության նիստը տեղի է ունենալու մայիսի 11-ին.՝

«Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների,
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 11-ին, ժամը 11:00-ին»:

Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ կառավարության վաղվա նիստը կարող է մասնակիորեն դռնբաց անցկացվել: Սակայն դրա համար անհրաժեշտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը:

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ կետում նշվում է. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:

Սակայն մինչ այս պահը կառավարության առաջիկա վաղվա նիստի մի մասը դռնբաց անցկացնելու որոշում չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել