Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հանձնարարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին՝ ապրանքների ներկրման հետ կապված:
«Հայաստանի Հանրապետություն որևէ ապրանքատեսակի ներկրման խոչընդոտը պետք է բացառվի: Ավելին, ապրանքների մաքսազերծումը պետք է կատարվի կրկնակի, եռակի ավելի արագ: Ես հենց վաղը պատրաստվում եմ ստուգել և հույս ունեմ, որ դա պատշաճ ձևով կատարվել է»: