Ի՞նչ հանձնարարական է տվել Նիկոլ Փաշինյանը Վարդան Հարությունյանին

Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հանձնարարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին՝ ապրանքների ներկրման հետ կապված:

«Հայաստանի Հանրապետություն որևէ ապրանքատեսակի ներկրման խոչընդոտը պետք է բացառվի: Ավելին, ապրանքների մաքսազերծումը պետք է կատարվի կրկնակի, եռակի ավելի արագ: Ես հենց վաղը պատրաստվում եմ ստուգել և հույս ունեմ, որ դա պատշաճ ձևով կատարվել է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել