Որոշում կընդունվի դատախազների բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացման մասին

Կառավարությունը մայիսի 10-ին կայանալիք նիստին որոշում կընդունի պաշտպանության նախարարության կողմից մշակված «ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի 600-Ա, 601-Ա, 602-Ա, 603-Ա, 604-Ա, 605-Ա որոշումներում լրացումներ կատարելու մասին« ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման մասին:

Այս որոշման ընդունումը պայմանավորված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի N 167-Ա  որոշմամբ սահմանված 6-11-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է դատախազի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը, որն իրականացվում են ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության` ՀՀ կառավարության հաստատած ցանկում  նշված բժշկական հաստատություններում:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու դատախազների բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացումը:

Նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների խնդիրներում ներառվում են դատախազի առողջական վիճակի հետազոտման և բուժման վերաբերյալ դրույթներ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում ապահովել է դատախազների բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացումը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել