Կառավարությունը մայիսի 10-ին կայանալիք նիստին որոշում կընդունի պաշտպանության նախարարության կողմից մշակված «ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի 600-Ա, 601-Ա, 602-Ա, 603-Ա, 604-Ա, 605-Ա որոշումներում լրացումներ կատարելու մասին« ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման մասին:
Այս որոշման ընդունումը պայմանավորված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի N 167-Ա որոշմամբ սահմանված 6-11-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է դատախազի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը, որն իրականացվում են ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության` ՀՀ կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու դատախազների բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացումը:
Նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների խնդիրներում ներառվում են դատախազի առողջական վիճակի հետազոտման և բուժման վերաբերյալ դրույթներ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում ապահովել է դատախազների բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացումը: