Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 95 տոկոս հավանականություն կա, որ վաղը «ժողովրդի թեկնածուն» կընտրվի ՀՀ վարչապետ։
«Վաղը, ժամը 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել ենք, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը և հայտարարել է. «Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»։
Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 8-ին, կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ընթացքում ընտրվելու է ՀՀ վարչապետը։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/31958206_995766173914316_6535400199563509760_n-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/32105121_995766113914322_4232223901184163840_n-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/32084212_995766140580986_7384637674910384128_n-1.jpg)