«Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր». Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 95 տոկոս հավանականություն կա, որ վաղը «ժողովրդի թեկնածուն» կընտրվի ՀՀ վարչապետ։

«Վաղը, ժամը 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել ենք, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը և  հայտարարել է. «Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»։

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 8-ին, կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ընթացքում ընտրվելու է ՀՀ վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել