«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Ռաֆիկ Խաչատրյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է: Գործը մայիսի 5-ին մակագրվել է դատավոր Արմեն Խաչատրյանին:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է.
«Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր մտերիմներ Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի հետ` վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մնացականյանի, Արամ Խաչատրյանի, Դավիթ Բուդաղյանի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար իր վարած ավտոմեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը հանցանքի կատարման վայր փոխադրելու և սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով նրանց օժանդակելու շուրջ»:
Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանի շահերը դատարանում կպաշտպանի հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Լուսանկարում՝ դատավոր Արմեն Խաչատրյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվգենյա Համբարձումյան