Մայիսի 3-ին բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անց են կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը:
Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը: