«Նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ». Ռուզաննա Խաչատրյան

Քիչ առաջ հրաժարական է տվել ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջին՝ ասելով.

«Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար եւ եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք: Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը երեկ էրհրաժարական տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել