Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները: