Կաթողիկոսը հանդիպել է Վիգեն Սարգսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արմեն Աշոտյանի հետ

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել