Այսօր՝ ապրիլի 27-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր նախատեսել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որը տեղի չունեցավ: Փոխարեն դրա, չկայացած հանդիպմանը եկած լրատվամիջոցների համար Փաշինյանը ասուլիս տվեց, որի ժամանակ հայտարարեց, թե այս երկու օրերի ընթացքում կհրապարակեն Հանրապետական կուսակցության անդամ պատգամավորների հեռախոսահամարները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան նրանց հետ շփվել և բացատրել երկրում տիրող իրավիճակը, կոչ անել, որպեսզի միասնական դեմ քվերակեն ՀՀԿ-ական վարչապետին ու իշխանությանը:
Այս կոնտեքստում Արարա Միրզոյանը հայտնում է, որ ինչպես և նախկինում, հայհոյանքները և սպառնալիքներն իրենց շարժման մեջ տեղ չունեն
«Սիրելի ընկերներ, երբ զանգում կամ գրում եք ՀՀԿ պատգամավորներին, խնդրում եմ որպես իրենց գործատու և պատվիրակող քաղաքավարի բացատրել իրավիճակը, կոչ անել, խնդրել, պահանջել միանալ ժողովրդական շարժմանը և քվեարկել նրա թեկնածուի օգտին»,-գրում է նա։