Փաշինյանը ակտիվ բոյկոտ կկազմակերպի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 25-ին, երթի ընթացքում հայտնեց, որ ժողովուրդը միամիտ չէ, և չի համաձայնի Կարեն Կարապետյանին Վարչապետի պաշտոնում տեսնել։

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասում։ Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում։ Պետք է օրենքի համաձայն առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև դա պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»,-նշեց Փաշինյանը։

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվեն, Փաշնյանի խոսքով, դրանք ակտիվ կբոյկոտվեն․ «Ընդ որում, ակտիվ բոյկոտի միջոցով, այսինքն այդ ընտրությունները չեն կայանա։ Որովհետև ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրվեն»,-ասաց նա։

Այն հարցին, որ եթե լինեն ընտրություններ, արդյոք դրանք էլի կկեղծեն, Փաշինյանը պատասխանեց, թե՝ խնդիրը դա չէ: «Հարցն այն է, որ ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել