ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Նման երևույթները ստվերում են մեր երկրի հեղինակությունը, մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը: Խստորեն դատապարտում ենք նման երևույթները:
Ցավակցում ենք սիրելի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, ԵԿՄ ընկերներին ու գործընկերներին: Մեր երկրում նման երևույթները պետք է արմատախիլ արվեն»,-նշված է ուղերձում: