Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը

Հանրապետության հրապարակում ժամը 11:00-ին մեկնարկում է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները և թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

Նշենք, որ երեկ տապալվեց նաև Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև պլանավորված բանակցությունները:

Այս մասին վարչապետի պաշտոնակատարրը նշել էր. «Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»։

https://www.facebook.com/Iravabannet/videos/1221357277967355/?notif_id=1524639540765757&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել