Հանրապետության հրապարակում ժամը 11:00-ին մեկնարկում է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները և թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:
Նշենք, որ երեկ տապալվեց նաև Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև պլանավորված բանակցությունները:
Այս մասին վարչապետի պաշտոնակատարրը նշել էր. «Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1221357277967355/?notif_id=1524639540765757¬if_t=live_video_explicit