«Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է». Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին և գրել. «Ժողովուրդը, որն  ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասություններրի, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել ապրիլի 17-ին, իսկ հրաժարական տվեց այսօր՝ ապրիլի 23-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել