Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին և գրել. «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասություններրի, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել ապրիլի 17-ին, իսկ հրաժարական տվեց այսօր՝ ապրիլի 23-ին:
Եվգենյա Համբարձումյան