Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին սեռական ոտնձգություն է կատարել Դումայի գործունեությունը լուսաբանող լրագրողների նկատմամբ: Այս մասին հայտնում է Meduza.io լրատվական կայքը:
ԲԲՍ-ի ռուսական ծառայության լրագրող Ֆարիդա Ռուսատամովան ձայնագրել է պատգամավորի հետ զրույցը: Ձայնագրությունից տեղեկանում ենք, որ պատգամավորը իրեն ոչ պատշաճ է պահել, փորձել է նրան դիպչել:
Լրագրողի խոսքով՝ պատգամավորը դիպչել է նրա ձեռքի ափին՝ վերև և ներքև շարժելով մատները:
Նմանատիպ մեղադրանքներ են ներկայացրել նաև RTVi և «Дождя»-ի լրագրողները:
Նշենք, որ Լեոնիդ Սլուցկին Դումայում է 1999 թվականից և, լրատվամիջոցի փոխանցմամբ, նա այս կանոնների մասին չի կարող տեղյակ չլինել:
Այս դեպքից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ բոյկոտել են Դումայի նիստերը: Նրանք հայտարարում են. «Մենք գիտենք, իսկ դա նշանակում է, որ նրանք էլ գիտեն: Լեոնիդ Սլուցկին պետք է հանձնի մանդատը ինքնակամ, հակառակ դեպքում նրան պետք է ստիպեն դա անել»: