Կանադայի ոստիկանությունը աննախադեպ հետաքննություն է վարում` փորձելով գտնել ենթադրյալ սերիական մարդասպանի այլ զոհերի. հայտնում է BBC-ն:
Տորոնտոյի 66-ամյա բնակիչ Բրյուս ՄըքԱրթուրը մեղադրվում է առաջին աստիճանի մարդասպանության հինգ դեպքի մեջ: Նրա զոհերից երեքը հաճախակի գտնվել են Տորոնտոյի Gay Village-ի շրջակայքում: Տորոնտոյի LGBT համայնքը ամիսներ շարունակ մտահոգություն է հայտնել Village-ի տարածքում մի շարք մարդկան անհետացման վերաբերյալ:
Երկուշաբթի Տորոնտոյի ոստիկանությունը հայտնեց, որ ՄըքԱրթուրը մեղադրվում է առաջին կարգի սպանության երեք դեպքի մեջ: Ավելի վաղ այս ամիս նա մեղադրվել էր առաջին կարգի սպանության ևս երկու դեպքի մեջ: Ներկայումս Կանադայի ամենամեծ քաղաքի ամբողջ տարածքում իրականացվում է լայնամասշտաբ հետաքննություն:
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը