Կանադայաբնակ Բրյուս ՄըքԱրթուրը մեղադրվում է հինգ տղամարդու սպանության մեջ

Կանադայի ոստիկանությունը աննախադեպ հետաքննություն է վարում` փորձելով գտնել ենթադրյալ սերիական մարդասպանի այլ զոհերի. հայտնում է BBC-ն:

Տորոնտոյի 66-ամյա բնակիչ Բրյուս ՄըքԱրթուրը մեղադրվում է առաջին աստիճանի մարդասպանության հինգ դեպքի մեջ: Նրա զոհերից երեքը հաճախակի գտնվել են  Տորոնտոյի  Gay Village-ի շրջակայքում: Տորոնտոյի LGBT համայնքը ամիսներ շարունակ մտահոգություն է հայտնել Village-ի տարածքում մի շարք մարդկան անհետացման վերաբերյալ:

Երկուշաբթի Տորոնտոյի ոստիկանությունը հայտնեց, որ ՄըքԱրթուրը մեղադրվում է առաջին կարգի սպանության երեք դեպքի մեջ: Ավելի վաղ այս ամիս նա մեղադրվել էր առաջին կարգի սպանության ևս երկու դեպքի մեջ: Ներկայումս Կանադայի ամենամեծ քաղաքի ամբողջ տարածքում իրականացվում է լայնամասշտաբ հետաքննություն:

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել