Սերժ Սարգսյանը այսօր նոր հրամանագրեր է ստորագրել, որոնցում ասվում է.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Սարգսի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Ղևոնդի Քրմոյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
Պետական կառավարման համակարգում բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Ստեփանի Սահակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Տոլիկի Մուկուչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի ռեֆերենտ Անահիտ Ենոքի Բեգլարյանին պարգևատրել «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանին շնորհել ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: