Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց. 354 բեռնատար կա կուտակված

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

Ժամը 08:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 29-30-ը Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց:

Սահմանային անցակետը դեռևս չի գործում բնականոն ռեժիմով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 354 բեռնատար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք. որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել