Գույքահարկի գծով արտոնություններ կսահմանվեն

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ նախագծի, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ այն շինությունների մասով, որոնք ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել