Ֆիլիպինների խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհերի թիվն անցնում է 25-ը: Այս մասին գրում է Minda News-ը:
Դավաո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում փակված մնացած տասնյակ մարդկանց փորձել են փրկել հրշեջ-փրկարարները, սակայն հենց այդ ժամանակ արդեն երկրի նախագահը հայտնել էր, որ նրանց փրկելու հավանականությունը գրեթե զրոյական է: Տարբեր աղբյուրներ հայտնում են 25-35 զոհերի մասին:
Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի երրորդ հարկում, դրա պատճառները դեռևս մնում են անհայտ: