Ֆիլիպինների խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. զոհերի թիվը անցնում է 25-ից

Ֆիլիպինների խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհերի թիվն անցնում է 25-ը: Այս մասին գրում է Minda News-ը:

Դավաո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում փակված մնացած տասնյակ մարդկանց փորձել են փրկել հրշեջ-փրկարարները, սակայն հենց այդ ժամանակ արդեն երկրի նախագահը հայտնել էր, որ նրանց փրկելու հավանականությունը գրեթե զրոյական է: Տարբեր աղբյուրներ հայտնում են 25-35 զոհերի մասին:

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի երրորդ հարկում, դրա պատճառները դեռևս մնում են անհայտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել