Ի՞նչ կենսագրություն ունի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորը

ՀՀ Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով` Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1984 թվականին, քաղաք Երևանում:

2007 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2007 թվականից 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թվականից 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2012 թվականից 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականից 2016 թվականը դասավանդել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում (ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջ) :

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել