Դեկտեմբերի 21-ին, ժամը 07:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին:
Այրվել են թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի շարժիչի հատվածը և սրահը մասնակի:
Լուսանկարները՝ Sputnik Արմենիայի