Վերջերս համացանցում շատերն են մեծ ոգևորությամբ խոսում Get contact բջջային հավելվածի մասին։ Տեղեկատվական անվտանագության մասնագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այս ծրագիրը թուրքական է և հավաքագրում է կոնտակտային տվյալները․
«․․․ թուրքական ինչ-որ անհայտ ընկերությանը կամ գուցե հենց միանգամից հատուկ ծառայություններին տալիս եք ձեր հեռախոսներում գրանցած բոլոր զինվորականների համարները, անունները, գուցե նաև այլ մանրամասներ։ Կարևոր չէ, որ «ընդամենը 5 րոպեով եմ դրել, հետո հանել եմ», այն մի վայրկյանում տանում է ձեր կոնտակտները ու հետո նույնիսկ եթե ձեր համարը ջնջեք համակարգից (ու դեռ հարց է՝ իսկապես ջնջո՞ւմ է, թե ոչ), ձեր հեռախոսում գրանցված մնացած բոլոր մարդկանց կոնտակտները միևնույն է մնում են այդ ընկերության մոտ»,- գրում է Կ․ վրթանեսյանը։