Ազգային ժողովն այսօր հերթական արտահերթ նիստն է հրավիրել:
Օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:
Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է, ինչպես ամեն տարի, Կառավարությունը անընդմեջ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ նստաշրջանում չքննարկված նախագծերն ընդունելու համար: