Ընտրված հասարակական կազմակերպություններին գումարը տրամադրող լիազոր մարմինը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կդառնա

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները:

Սույն որոշման համաձայն` հասարակական կազմակերպությունների ընտրություն իրականացնող, ընտրված հասարակական կազմակերպություններին գումարը տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է:

Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և հանձնարարարել Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում սահմանել օրենքով սահմանված գումարի փոխանցման ընթացակարգը:

Կազմակերպությունը ընտրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

կազմակերպության կանոնադրական նպատակներից է սպառողների շահերի պաշտպանությունը,

կազմակերպության անդամներից առնվազն երեքն ունեն հանրային ծառայությունները կարգավորող ոլորտներից որևէ մեկում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ։ Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը.

կազմակերպությունը՝

ա. առաջին անգամ ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վերջին երեք տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 5 տոկոսին.

բ. առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է Հանձնաժողովի վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 15 տոկոսին․

առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ կազմակերպությունը մասնակցել է տվյալ տարվա ընթացքում Հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցությունների և լսումների առնվազն 50 տոկոսին, որոնց մասին Հանձնաժողովը նախապես հրապարակել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև ներկայացրել է գրավոր դիրքորոշում իրեն կարծիքի ուղարկված՝ Հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը կազմակերպությունների ընտրության գործընթացը սկսելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (https://www.azdarar.am/):

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարում է ընտրված կազմակերպությունների էլեկտրոնային մատյան (այսուհետ՝ մատյան)։ Դիմումն ստացվելուց հետո անմիջապես գրանցում է կատարվում մատյանում  կազմակերպության տվյալների, վերջինիս ընտրության կամ ընտրության մերժման, ժամկետի, այդ մասին կազմակերպությանը պաշտոնական գրություն ուղարկելու ամսաթվի, ընտրությունը չեղյալ համարելու, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկությունների վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել