Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու դեպքում սահմանված է 20 հազար դրամ տուգանք: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 123.4 հոդվածը:
Իսկ ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու համար նույնպես սահմանված է 20 հազար դրամ տուգանք:
5.000 դրամ տուգանք է սահմանված ուժի մեջ գտնվող հաշվառման կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու դեպքում: